Ավստրալացի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն ուտելիքները, որոնց մեջ շաքարի կամ յուղի պարունակությունը շատ է, անօգտակար են դարձնում աերոզոլները, որոնք օգտագործում են ասթմայով հիվանդները:
Գիտնականները հասկացություն են ստեղծել՝ Բորբոքային դիետիկ ինդեքս, և կազմել են այն սննդատեսակների ցանկը, որոնք չի թույլատրվում օգտագործել ասթմայով հիվանդներին:
Ցուցակում, բացի արագ սննդից (fast food), ներառվել են գազավորված քաղցր ըմպելիքները, կոշտ պանիրը, խմորեղեն, կարտոֆիլը, տարբեր մածուկներ, սպիտակ բրինձը, հացը և նույնիսկ փաթեթավորված մրգային ըմպելիքը:
Թվարկված սննդատեսակները ավելի են խորացնում ասթմայով տառապողների վիճակը, ավելին՝ նվազեցնում են դեղորայքի արդյունավետությունը: Այս ամենը կարելի է փոխարինել չհագեցած ճարպաթթուներով, որոնք պարունակվում են ձկնեղենի, ընկուզեղենի և բուսական յուղերի մեջ: