Գյուղը մանկապարտեզի շենք ունի, մանկապարտեզ՝ ոչ. տեսանյութ
Ախուրիկ գյուղը նորից մանկապարտեզի շենք ունի: Մանկապարտեզ այս շենքում բացվել էր 1988թ-ի դեկտեմբերի 7-ին` ավերիչ երկրաշարժից մեկ-երկու ժամ առաջ ու հենց նույն օրը փակվել:
Տարեվերջին աշակերտները շենքից հեռացան, նրանց համար պետբյուջեի միջոցներով տիպային շենք է կառուցվել: Կառավարության որոշմամբ ապրիլին մանկապարտեզի շենքը վերադարձվեց մանկապարտեզին, բայց շենքը հիմա զբաղեցնում են գյուղապետարանը, գյուղի ոստիկանը, գրադարանը և անասնաբույժը:
Ախուրիկը մանկապարտեզի շենք ունեցավ, բայց մանկապարտեզ` դեռ ոչ: Համայնքի ղեկավարն ասում է` շենքը հիմնանորոգման կարիք ունի, այն ձեւափոխվել էր դպրոցի համար եւ չի կարող օգտագործվել իբրև նախակրթարան: Շինարարության համար խոշոր գումար է անհրաժեշտ: Ախուրիկի բյուջեով անել չեն կարող, ֆինանսավորման այլ աղբյուրներ առայժմ չեն փնտրել: Գյուղապետը կարծում է, որ դեռ երկար ժամանակ Ախուրիկի փոքրիկները կշարունակեն հաճախել Գյումրիի նախակրթարաններ: Հիմա Գյումրիի մանկապարտեզներ են հաճախում ախուրիկցի 20 երեխաներ:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/27276] armnewstv.am[/url]