1116 դիտում
15:31 03-05-2014
Մարտունիի ոստիկանությունում հայրը սուտ մատնություն է տվել իր դստեր փախնելու գործով
Վաղինակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր կնոջ` Վարդիթեր Լազրի Գևորգյանից տեղեկանալով, որ իրենց դուստրը` Անի Գևորգյանը, տանից բացակայում է, զանգահարել է նրա բջջային հեռախոսահամարին, որին պատասխանել է համագյուղացի Էդվարդ Հակոբյանը և հայտնել, որ Ա. Գևորգյանն իր հետ է, իրենք միասին գնում են իրենց տուն: Այնուհետև Վ. Գևորգյանն իր որդիների` Խաչատուր և Վաչիկ Գևորգյանների հետ միասին գնացել են Էդ. Հակոբյանի տուն, որտեղ, ինչպես վերջինիս ընտանիքի անդամներից, այնպես էլ իր դուստր Ա. Գևորգյանից տեղեկացել է, որ Էդ. Հակոբյանը նրան չի առևանգել, այլ նրանք համակրել են միմյանց, և դուստրը տանից աննկատ դուրս է եկել ու իր կամքով, ամուսնության նպատակով գնացել Էդ. Հակոբյանի հետ նրանց տուն:
Համոզվելով դրանում՝ Վ. Գևորգյանը, այնուամենայնիվ, պահանջել է Ա. Գևորգյանին իր հետ տուն վերադարձնել, սակայն մերժում ստանալով՝ դրդված այդ հանգամանքից՝ անմիջապես ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, այն է` գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ իր դստերը` Անի Գևորգյանին, ամուսնության նպատակով առևանգել է համագյուղացի Էդ. Հակոբյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Վաղինակ Գևորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Մարտունու ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
18:40 08-08-2016
Սուտ մատնություն է տվել` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով
Այս բաժնից
340 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
427 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր