Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի Հոնսյու կղզում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS֊ը։
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է ցունամիի վտանգի մասին Ճապոնական ծովի ափամերձ տարածքում, սակայն րոպեներ անց հերքել է այն։
Էպիկենտրոնը գտնվել է Գիֆու նահանգում։ Ցնցումները զգացել են նաև Նագանո և Տոյամա նահանգների բնակիչները։


