Թուրքիայի Գյոքչեդա քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել. տեսանյութ
Թուրքիայի Չանաքալը նահանգի Գյոքչեդա քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն՝ տեղատարափ անձրևների և սողանքների պատճառով:
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ հորդառատ անձրևները բնակելի տներ և այլ շինություններ են վնասել, քանդվել են մոտակա մայրուղիները և ներքաղաքային ավտոճանապարհները: Ընդհանուր առմամբ վնասվել է քաղաքի բնակելի տների 60%-ը:
Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների չեզոքացման վարչության տվյալների՝ զոհեր չկան:



