211652_close_icon

ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդը կրկին հետաձգել է իր այցն Ադրբեջան

views-count1438 դիտում article-date 15:53 07-05-2014
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդի այցը Բաքու կրկին հետագձվել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ հղում անելով ԵԽ մամլո ծառայությանը: Յագլանդը պետք է Ադրբեջան ժամաներ մայիսի 8-ին: Այժմ, ըստ տեղեկությունների՝ այցը հետաձգվել է մինչև մայիսի 19-20-ը: ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանում պետք է հանդիպումներ ունենար այդ երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ: Նախատեսված էր քննարկում անցկացնել ԵԽ-Ադրբեջան համագործակցության, ինչպես նաև ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը Ադրբեջանին հանձնելու շուրջ:

Նմանատիպ նյութեր