Եվրոպայի լիգա. «Յուվենտուս»-ը, «Սևիլիա»-ն և «Բենֆիկա»-ն կիսաեզրափակիչում են. տեսանյութ
Ավարտվեցին Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան չորս հանդիպումներից երեքը: Կիսաեզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին իտալական «Յուվենտուս»-ը, պորտուգալական «Բենֆիկա»-ն և իսպանական «Սևիլիա»-ն:
Քառորդ եզրափակիչ վերջին ուղեգրի համար այս րոպեներին պայքարում են «Վալենսիա»-ն և «Բազել»-ը: Հատկանշական է, որ այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր շվեյցարական ակումբի 3:0 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղի հիմնական ժամանակը ավարտվել է իսպանական ակումբի 3:0 հաշվով հաղթանակով և երկու խաղերի արդյունքով խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:
Եվրոպայի լիգա
1/ 4 եզրափակիչ
[b]«Սևիլիա»[/b] - «Պորտու»`4:1
Գոլեր` Ռակիտիչ 5’ (11մ), Վիտոլո 26', Բակկա 29', Գամեյրո 79' - Կուարեժմա 91'
[b]Առաջին խաղ` 0:1[/b]
[b]«Բենֆիկա»[/b] - «ԱԶ Ալկմաար»`2:0
Գոլեր` Ռոդրիգո 39’, 71’
[b]Առաջին խաղ` 1:0[/b]
[b]«Յուվենտուս»[/b] - «Լիոն»`2:1
Գոլեր` Պիրլո 4', Մարկիզիո 68' – Բրյան 18'
[b]Առաջին խաղ` 1:0[/b]
«Վալենսիա» - «Բազել»`3:0 (խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ)
Գոլեր` Ալկասեր 38', 70', Վարգաս 42'
[b]Առաջին խաղ` 0:3[/b]