Հալեպում ավիահարձակման զոհ է դարձել 33 մարդ
Սիրիայի Հալեպ քաղաքի շուկան ավիահարձակման է ենթարկվել, որի արդյունքում գրանցվել է 33 զոհ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Սիրիական մարդու իրավունքների վերահսկման հարցերով մոնիթորինգի կենտրոնին։
Ստացված տվյալների համաձայն՝ ռազմական ինքնաթիռը ռումբեր է արձակել քաղաքի հյուսիս֊արևելքում գտնվող Էլ Հալաք թաղամասի մարդաշատ շուկայի ուղղությամբ, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի ենթակայության տակ։
Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռից արձակվել է 2 ռումբ։
Նշվում է, որ ավիահարձակման հետևանքով զոհերի թիվը կարող է ավելանալ։


