Կայացել է Էրդողան-Աթեշյան հանդիպումը. Ermenihaber.am
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն կառավարության շենքում ընդունել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորած պատվիրակությունը, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1501]Ermenihaber.am[/url]-ը:
Հանդիպումն անցել է լրատվամիջոցների համար դռնփակ պայմաններում և տևել է շուրջ 1.5 ժամ: Նախքան հանդիպումը Աթեշյանն ու Էրդողանը փոխադարձաբար նվերներ են հանձնել միմյանց: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1501]այստեղ[/url]: