Չիլիում երկրաշարժ է գրանցվել
Չիլիում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Լա Լիգուա քաղաքից 41 կմ հարավ֊արևմուտք, հիպոկենտրոնը՝ 11,5 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։