211652_close_icon

Երևան - Մասիս ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է

views-count1422 դիտում article-date 18:20 30-04-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, հանրապետական նշանակության (Հ-14) Երևան-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել կամրջի ծածկի սալերի նստվածք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Վթարը վերացնելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ։

Նմանատիպ նյութեր