1110 դիտում
19:32 29-04-2014
Ֆրանսիայի մի քանի տասնյակ քաղաքներում շարունակվել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
Ապրիլի 26-27-ին Ֆրանսիայի մի քանի տասնյակ քաղաքներում շարունակվեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Ապրիլի 26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը Մեդոնի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվե Մարսելի հրավերով ներկա գտնվեց քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվող հարգանքի տուրքի արարողությանը: Միջոցառմանը ներկա գտնվեցին Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ:
Նույն օրը Պլեսիս-Ռոբինսոն քաղաքի Ազատության պուրակում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Միջոցառման ընթացքում կատարվեց Երևանի Արաբկիր համայնքի կողմից Պլեսիս-Ռոբինսոնին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկի կողմից, որին մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի Արաբկիր համայնքի ներկայացուցիչներ և հարյուրավոր հյուրեր:
Ապրիլի 27-ին Իսի-լե-Մուլինոյի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ֆրանսահայեր Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Անդրե Սանտինիի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և Հայ առաքելական եկեղեցու ֆրանսահայ թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի գլխավորությամբ քայլերթ կատարեցին Իսի-լե-Մուլինո քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի քաղաքի հայկական հուշակոթող, որի մատույցներում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:
Ապրիլի 26-27-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Ռենսի, Անիեր-Սյուր-Սեն, Առնուվիլ, Սեվրան, Շավիյ, Վիեն, Շաս-սյուր-Ռոն, Առլ, Ավինյոն, Կաբրիես, Լե Պենն Միրաբո, Լ՛Իլ սյուր լա Սորգ, Մոնպելիեր, Բեզեկ-կապ-Սիզյուն, Գապ քաղաքներում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
15:42 28-11-2024
37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
598 դիտում
15:27 28-11-2024
Եթե ԲԴԽ նախագահը մեկ SMS-ից հետո փախավ, էլ ի՞նչ դատավորների անկախություն․ Ռոբերտ Քոչարյան