Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում «Կուբան»-ից կրած պարտությունից հետո խոստովանել է, որ մոսկովյան ակումբը ներկայումս դժվար օրեր է ապրում:
«Մենք գոլ չխփեցինք, իսկ նրանք խփեցին` ահա ամբողջ տարբերությունը: Մենք բազմաթիվ պահեր ունեինք, սակայն դրանք չկարողացանք իրացնել: Ինչպես ասում են.« չես խփում դու ` խփում են քեզ»: Մենք իսկապես դժվար օրեր ենք ապրում: Թիմը ձգտում է վերականգնվել սարասափելի պարտությունների շարքից հետո: Մենք ամեն օր քրտանաջան աշխատում ենք, սակայն, ցավոք սրտի, ոչինչ չի ստացվում»,-եզրափակել է Հայաստանի հավաքականի հարձակվողը: