Հայտնի դերասանին անօթևանի տեղ դնելով` պիցցա են հյուրասիրել. տեսանյութ
Նյու Յորքում Ֆրանսիացի կին զբոսաշրջիկը Նյու Յորքի փողոցներից մեկում բախվել է հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրին։
Կարծելով, թե վերջինը անօթևան է, կինը դերասանին պիցցա է հյուրասիրել:
Ֆրանսուհու խոսքերով` ինքն իր 15-ամյա որդու հետ զբոսնում էր Նյու Յորքի երկաթգծի կայարանի հարակից փողոցներով, երբ տեսել է աղբամանը փորփրող տղամարդուն։ Նրան դնելով անօթևանի տեղ՝ կինը պիցցա է հյուրասիրել։ Պարբերականը նշում է, որ զբոսաշրջիկները պատահաբար հայտնվել են «Time Out of Mind» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Կինոնկարի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է հայտնի դերասանը` Ռիչարդ Գիրը։