Դոնեցկում հարձակվել են Ուկրաինայի դաշնայնացման հակառակորդների վրա
Դոնեցկում հարձակվել են Ուկրաինայի դաշնայնացման հակառակորդների շքերթի վրա , այս մասին հայտնում է «Украинская правда»-ն:
Նշվում է, որ մահակներով մարդիկ փակել են նրանց ճանապարհը և հարձակվել ցույցի մասնակիցների վրա:
«Սկսվել է ծեծկռտուք, մարդիկ փախնում էին շքամուտքեր: Նրանց հասնում և ծեծում էին»,- հաղորդում է գործակալությունը:
Տուժածների թվի մասին տեղեկություններ չկան: