Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները գրավել են Սլավյանսկը
Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին հաջողվել է ուժայիններից վերադարձնել Սլավյանսկ քաղաքը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ զինյալները հայտնել էին, որ գիշերն ազատագրել են մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ Կրամատորսկը:
Նշվում է, որ ուկրանական դաշնայնացման կողմնակիցների հարձակման հետևանքով զինվորները ստիպված են եղել նահանջել Կրամատորսկի օդանավակայան: