Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել է, որ իր թիմը պարտավոր է հաղթել առաջիկա աշխարհի առաջնությունում:
« Սա մեր գավաթն է և մենք պարտավոր ենք այն նվաճել: Բրազիլիայի հավաքականը չեմպիոն դառնալու համար ունի բոլոր նախադրյալները: Մեզ այդ հարցում կօգնեն նաև սեփական պատերը, որոնք հավասարազոր կլինեն լրացուցիչ խաղացողի: Ինձ համար Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ լինելը մեծ պատիվ է»,-ասել է Սկոլարին: