Տղամարդու արձագանքը պապիկ դառնալու նորությանը համացանցում հիթ է դարձել
                        Ամերիկացին լսելով նորությունը, որ իր աղջիկը հղի է և շուտով պապիկ է դառնալու չի կարողանում տեսախցիկի առջև զսպել իր զգացմունքները: YouTube-ում տեղադրված տեսանյութը մեկ շաբաթում համարյա 7 միլիոն դիտում է ունեցել: 
 Ընտանիքի միակ աղջիկը ցանկանալով հորը այդ ուրախ լուրը հայտնել, նրան հրավիրում է սրճարան և տեսագրում ամբողջ ընթացքը: 
 Աղջիկը՝ Ջեսիկան նրան տուփի մեջ տալիս է ծծակ, գրությունով: Հայրը ուրախացած հայտնում է, որ այն նման է այն ծծակին, որը ուներ աղջիկը փոքր հասակում:  
Ավելի լավ է կարդա ինչ է այնտեղ գրված, ասում է աղջիկը, որից հետո ապագա պապիկը չի կարողանում զսպել ուրախության արցունքները:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


