Մոլդովան ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ելույթում հայտնել է երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին: Այս մասին տեղեկացնում է Europa Libera ռադիոկայանը:
Տիմոֆտինի խոսքերով Մոլդովան շատ լավ հարաբերություններ ունի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:
«Եթե մենք լինեինք ՆԱՏՕ-ի անդամ, կունենայինք բարձր մակարդակի անվտանգություն, հնարավոր էր նույնիսկ լրիվ անվտանգություն»,- հայտնել է երկրի ղեկավարը: