211652_close_icon

ՀՀԿ ԳՄ խորհրդի նիստում ևս մի քանի նշանակումներ են կատարվել

views-count2164 դիտում article-date 18:20 26-04-2014
Դավիթ Հարությունյանի փոխարեն ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական մշտական հարցերի հանձնաժողվի նախագահի պաշտոնում առաջադրվել է՝ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կուսակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Այդ մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց ԱԺ պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը: Կառավարության աշխատազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո Դավիթ Հարությունյանի փոխարեն՝ որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, առաջադրվել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը: Շարմազանովը նշեց, որ դեռևս ՀՀԿ խմբակցության ղեկավարի և քարտուղարի նոր անուններ չեն քննարկվել, նախարարների հարց ևս չի քննարկվել, իսկ Գագիկ Մելիքյանը և Վահրամ Մկրտչյանն այսօր ստացան իրենց մանդատները:

Նմանատիպ նյութեր