211652_close_icon
views-count1593 դիտում article-date 16:13 26-04-2014

Կառավարության 90 տոկոսն այսօր կձևավորվի. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության կազմը 90 տոկոսով կձևավորվի: Այդ մասին այսօր ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հարցին, թե ըստ նրա՝ Գալուստ Սահակյանն արժանի՞ թեկնածու է ԱԺ նախագահի պաշտոնին, վարչապետը հարցրեց, թե ինչու են կարծում, որ հենց ինքն է առաջադրվելու ԱԺ նախագահի պաշտոնում: Միաժամանակ ավելացրեց, որ նիստի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրի և իրենք կքվեարկեն: Հ. Աբրահամյանը նաև նշեց, որ հարգում է լրագրողներին, սակայն խնդրեց իրեն ժամանակ տալ, որից հետո նոր միայն կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին: Նա ասաց, որ ներկա պահին քառյակի հետ աշխատում են և ցանկանում են դրական լուծումներ գտնել ժողովրդի համար: Լրագրողների դիտարկմանը, թե պարտադիր կուտակայինի մասին օրենքը դեֆակտո կասեցվել է, սակայն պահումներ են արվելու, արձագանքեց. «Ո՞վ է ասում. նախագիծը կներկայացվի և կտեսնեք, որ նման բան չկա»: Ի դեպ, ՀՀԿ գրասենյակի բակը մարդաշատ էր: Ժամանեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը, և ԳՄ նիստն արդեն սկսվել է, որին կհաջորդի խորհրդի նիստը:

Նմանատիպ նյութեր