2290 դիտում
20:23 10-04-2018
Պարի և ջազի միջազգային օրերի առթիվ Երևանում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել՝ ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առթիվ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:
«Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում նշվում են միջազգային այս երկու տոները, և պետք է փաստենք, որ երկուսն էլ սիրվել ու ընդունվել են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ այդ օրերին մայրաքաղաքում գտնվող զբոսաշրջիկների կողմից: Նաև սխալված չենք լինի, եթե ասենք, որ երկու տոներն էլ արդեն դարձել են իսկապես սպասված տոներ, ինչը հաշվի առնելով էլ նախապատրաստեք համապատասխան ծրագիր՝ միջազգային այս երկու տոները հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար:
Նաև ակնկալում եմ, որ այս տարվա ծրագրի մշակման շրջանակում հաշվի առնեք այն հանգամանքը, որ տարին հոբելյանական է Երևանի համար, ըստ այդմ, ծրագիրն էլ կազմեք այնպես, որ այն բոլորի հուշերում առանձնանա որպես Երևանի 2800-ամյակի շրջանակում կազմակերպված անմոռանալի միջոցառում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1234 դիտում
22:28 22-04-2014
Երևանում կնշվեն պարի և ջազի միջազգային օրերը
8159 դիտում
18:28 25-04-2017
Մայիսի 8-ին, 9-ին և 28-ին մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ
1449 դիտում
16:20 26-04-2014
Պարի միջազգային օրվա առթիվ Հայաստանում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան