211652_close_icon
views-count7867 դիտում article-date 22:46 17-05-2017

Թանգարանների միջազգային օրը համայնքային թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Երևանում այս տարի ևս Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, կանցնի հետաքրքիր միջոցառումներով, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի, Կ. Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարաններ: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի թանգարանների միջազգային օրը կկրի «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին թանգարանում» խորագիրը: Մայիսի 18-ին համայնքային թանգարանները կգործեն հետևյալ ժամանակացույցով. Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բոլոր այցելուների համար բաց կլինեն ժամը 10:00 -18:00-ն: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կգործի ժամը 10:30-16:30-ն: Ժամը 14:00-ին Էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կբացվի «Ցավոտ պատմություններ, Վան. Կորուսյալ մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսը: Ժամանակակից արվեստի թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 11:00-18:00-ն: Ժամը 11։00-ին թանգարանում կբացվի նաև «Դարի գծեր» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է Նորվեգիայում բնակվող մի ընտանիքից երեք արվեստագետների գրաֆիկական աշխատանքները։ Կարեն Դեմիրճյան թանգարանը կգործի ժամը 10:00-18:00-ն: Հիմնական ցուցադրությունից բացի արվեստասերներին կներկայացվի նաև «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն նաև ԽՍՀՄ տարիները լուսաբանող փաստավավերագրական ֆիլմեր: Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այդ օրը կաշխատի ժամը 10:00-18:00-ն: Ժամը 16:00-ին տեղի կունենա Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը: Հիշեցնենք ևս մեկ անգամ, որ մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում այցելուների մուտքը կլինի ազատ: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր