Կարեն Կարապետյանը ԱԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություն էլ չունի
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը այս պահի դրությամբ ոչ մի պաշտոնի հավակնություն չունի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կ. Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ արձագանքելով լուրերին, թե Կարեն Կարապետյանին առաջարկվել է Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ նա հրաժարվել է:
«Ես չգիտեմ, թե նրան ինչ առաջարկներ են արել, բայց մենք օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկանք, որ նա այս պահի դրությամբ ոչ մի պաշտոնի հավակնություն չունի: Ավելին ասել չեմ կարող»,- ասաց Արտակ Ճաղարյանը:
[url=https://shamshyan.com/hy/article/12159/]Հիշեցնենք[/url], որ ապրիլի 25-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին: