211652_close_icon
views-count1560 դիտում article-date 08:59 26-04-2014

Այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ։ «Ժողովուրդ»-ը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 186 հազար 493 մարդ և ժամանել՝ 164 հազար 807-ը։ Բացասական մնացորդը կամ արտազաղթածների թիվը՝ 21 հազար 686 մարդ։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 4 հազար 832 և վերադարձել՝ 2 հազար 897 մարդ, բացասական մնացորդը՝ 1935 հոգի։ Նշենք, որ Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով, գերազանցապես՝ Բագրատաշենի ու Բավրայի անցակետերով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր