2226 դիտում
20:13 25-04-2014
Վթարային շենքի բնակիչները չեն ընդունում իրենց մեկնած օգնության ձեռքը
Այսօր՝ ապրիլի 25-ին, SHAMSHYAN.com-ին են դիմել Երևանի Շինարարների փողոցի վթարային թիվ 15 շենքի բնակիչները:
Արդեն մի քանի օր է սկսվել են շենքի ապամոնտաժման աշխատանքները, իսկ նշված շենքի 24 բնակարանի բնակիչ Սամվել Ադամյանը և 32 բնակարանի բնակիչները չեն պատրաստվում շենքը լքել և ասում են. «թող քանդեն մեր գլխին, մինչև վերջ մնալու ենք»:
Մեզ հետ զրույցում Ս. Ադամյանը նշեց, որ իր կնոջից բաժանվել է տարիներ առաջ, իսկ նոր բնակարանը տրամադրվել է իր նախկին կնոջը և իրեն այդտեղից մաս չի հատկացվել:
Իսկ 32 բնակարանի բնակիչ Մ. Հովակիմյանը իր բողոքն արտահայտեց նշելով, որ ինքը և իր ամուսինը նոր են ամուսնացել, նախկինում բնակվել են իր մոր հետ, և քաղաքապետարանի կողմից հատկացրած 1 սենյականոց նոր բնակարանը չի բավարարում իրենց ընտանքի պահանջները, և չեն կարող 1 սենյականոց բնակարանում բնակվել 3 հոգով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարներըև տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1045 դիտում
22:02 27-11-2024
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ
757 դիտում
21:21 27-11-2024
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
958 դիտում
21:08 27-11-2024
ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին