833 դիտում
14:02 25-04-2014
Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
արչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: Վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
Կոնգրեսականները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Նրանք նշել են, որ իրենց համար մեծապես կարևոր էր ապրիլի 24-ին գտնվել Երևանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որին, չնայած բազմաթիվ զրկանքներին, հաջողվել է մեծ կամքի և տոկոնության շնորհիվ պահպանել և զարգացնել իր մշակույթը»,- նշել է Էդ Ռոյսը:
Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հայ-ամերիկյան համագործակցությունը, նշել է, որ որպես վարչապետ իր առաջնայնություններից է ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը, մասնավորապես ընդգծելով առևտրաշրջառանության ծավալների ընդլայնման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նշել է, որ իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը հաստատակամորեն ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ամրապնդմանը:
Այդ առումով, կոնգրեսականները համոզմունք են հայտնել, որ դա կնպաստի ամերիկյան տարբեր ընկերությունների կողմից ներդրումների ներգրավմանը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը կոնգրեսականներին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրի հետ կապելու գործելաոճը:
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
11:04 24-04-2014
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը. տեսանյութ
1203 դիտում
13:03 24-04-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Այս բաժնից
571 դիտում
19:39 27-11-2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր
949 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
604 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը