211652_close_icon
views-count1011 դիտում article-date 14:51 24-04-2014

ԱՄՆ կոնգրեսականները այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ավագ անդամ Էլիոթ Էնգելը, Դեյվիդ Սիսիլին, Լոիս Ֆրենկելն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ԱՄՆ կոնգրեսականները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև ԱՄՆ ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ տնկեցին արծաթափայլ եղևնի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր