Ֆերնանդինյոն սպառնալիքների պատճառով հրաժարվում է խաղալ Բրազիլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն երկրպագուների սպառնալիքների պատճառով հրաժարվում է խաղալ Բրազիլիայի հավաքականում:
2018թ. աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Բելգիային, իսկ Ֆերնանդինյոն ինքնագոլի հեղինակ դարձավ, որից հետո նրա և նրա ընտանիքի հասցեին սկսեցին սպառնալիքներ տեղալ:
Ֆուտբոլիստին իր աջակցությունն է հայտնել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն: Վերջինս հայտարարել է, որ առաջինը, ում ցանկանում էր հավաքական հրավիրել՝ աշխարհի առաջնությանը, Ֆերնանդինյոն էր:
«Նա համար մեկն է, ոչ ստանդարտ խաղացող, որը շատ է խաղում: Թիմը հպարտանում է նրանով, նա բարձրակարգ պրոֆեսիոնալ է», ասել է Տիտեն: