Սիրիայի ԱԳ նախարարը հոսպիտալացվել է
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը ծանր վիճակում Բեյրութի հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուսատաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ 73֊ամյա քաղաքական գործիչը գտնվում է Բեյրութի Ամերիկյան համալսարանին կից բժշկական կենտրոնում։ Նրա հոսպիտալացման պատճառների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ մարտին Մուալեմն արդեն եղել է այդ հիվանդանոցում, երբ նրան հոսպիտալացրել էին շնչուղիների և արյան բարձր ճնշման ախտանիշներով։