ԱՄՆ-ի արդարադատության նախարարը հոսպիտալացվել է
                        ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը  առավոտյան հանդիպումների ժամանակ  կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել է, հաղորդում է Associated Press-ը:
 Համապատասխան հայտարարությունն արել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացուցիչները: 
Հայտարարությունից պարզ է դառնում, որ պատահարից հետո «անվտանգության նկատառումնեից ելնելով»  Հոլդերը տեղափոխվել  է Վաշինգտոնի  Մեդստար   բժշկական կենտրոն: 
 Այս պահին, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախարարը գիտակից վիճակում է և  շփվում  է բժիշկների հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

