6530 դիտում
21:16 22-08-2019
Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար
Ամերիկաբնակ երկու հայ՝ 88-ամյա Պարգև Ղազարյանը և նրա որդի Կարո Ղազարյանը Թուրքիայի դեմ դատական հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ այդ երկրի հարավում գտնվող իրենց հայրենի գյուղ այցելելու համար դեսպանատնից մերժում են ստացել: Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/985701.html]«Արմենպրես»[/url]-ը, այդ մասին հաղորդում է Asbarez-ը:
Պարգև Ղազարյանը, որը ծնվել է 1931թ.-ին թուրքական Կալանդուրան գյուղում, 2017 թվականին որոշել էր ծննդավայր վերադառնալ՝ «քրիստոնեական ծեսեր կատարելու»: Այս նպատակով նա դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ վիզայի դիմումի մեջ նշելով իր ազգությունը և կրոնական պատկանելիությունը:
Թուրքիայի դեսպանատունը մերժել է հայր և որդի Ղազարյանների վիզան: Ինչպես նշում են հայցվորների դատապաշտպանները, պատճառը նրանց հայկական ծագումն է եղել:
Նշվում է, որ Պարգև Ղազարյանի համար դա արտերկիր մեկնելու վերջին հնարավորությունն է եղել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը: Դատական հայցում տարեց տղամարդը մեղադրում է Թուրքիային մի շարք միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի խախտման համար:
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
12:50 22-04-2014
Ամերիկաբնակ վրացիները թույլ չեն տվել Սաակաշվիլիին ելույթ ունենալ
4724 դիտում
15:04 19-12-2019
ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքը նվազեցնելն անընդունելի է. «Իմ քայլի» առաջարկը մերժվեց
108405 դիտում
11:46 11-03-2015
«Օրենքով գող» Պզոն դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն՝ Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
517 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
940 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
835 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը