Ցեղասպանության 99-ամյակի առթիվ Ստամբուլում միջոցառումներ են կազմակերպվելու
Հայոց ցեղասպանության 99-ամյակի կապակցությամբ Ստամբուլում եռօրյա միջոցառումների շարք է նախապատրաստվում, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=184]Ermenihaber.am[/url] կայքը: «Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի պլատֆորմը» ապրիլի 24-ին Հայդարփաշայից մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակը կոգեկոչի:
Ժամը 11.00-ին 2011 թվականի ապրիլի 24-ին թուրք ծառայակցի կողմից սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ կհարգեն նրա հիշատակը: Ժամը 19.00-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակության միջոցառում կկազմակերպվի:
Թուրքական «Բիանեթ» լրատվական լայքի հաղորդմամբ՝ բացի ապրիլի 24-ից միջոցառումներ կկազմակերպվեն նաև 22-ին ու 23-ին:
22 Ապրիլ, ժամը 18.30 (Թուրքիայի ժամանակով)
«Բաց դուռ» միջոցառում:
Թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրոպայից Ստամբուլ ժամանած ռասիզմի ընդդիմախոսների ու սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում կկազմակերպվի, որտեղ մտքերի ու տեսակետների փոխանակում տեղի կունենա:
14.30 Ստամբուլի «Շեհիր» համալսարան
«1915-ի ի՞նչ է եղել» խորագրով խորհրդաժողով
Համակարգող
Դոկտոր, պրոֆեսոր Ֆերհաթ Քենթել
Զեկուցողներ
Ֆեթհիյե Չեթին (Գրող, փաստաբան)
Բանջամին Աբթան
Նիկօլաս Դավիդյան
23 Ապրիլ 12.30
Ցեղասպանության իրողության հետ առերեսման ֆորում:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=184]այստեղ[/url]: