211652_close_icon
views-count1634 դիտում article-date 10:40 22-04-2014

Վարդան Ղուկասյանը մասնակցել է ճրագալույցի Սուրբ պատարագին․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին: Ականատեսների պատմելով, ժամը 10-ի սահմաններում, երբ իրենք ծնկաչոք աղոթում էին, հանկարծ լսել են Վարդան Ղուկասյանի ձայնը, որը, կանգնելով Տեր Թաթուլի կողքին, ապաշխարողներին հորդորել է. «Քանի որ ես ինձ ամենամեղավորն եմ համարում, թույլ տվեք այսօր ես ընթերցեմ մեղայականը» ու իր երգեցիկ, հզոր ձայնով սկսել է աղոթքը: Հավատացյալների պատմելով, Վարդան Ղուկասյանի Յոթ Վերք եկեղեցի մտնելը, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել: Լսելով նրա զրնգուն ձայնը` ծնկի եկածները մեկ մյուսին ասել են. «Վայ, Վարդանը եկավ»: Ի դեպ, նա եկեղեցի միայնակ չէր եկել, այլ իր տղայի ու շրջապատի հետ: Այնուհետ Գյումրու նախկին քաղաքապետը իր հեղինակած գրքերն է բաժանել, դրանից մեկը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին ու ժամը 10-ից սկսած մինչև վերջ մասնակցել է եկեղեցական արարողությանը: Հավատացյալներին, թերեւս, ամենաշատ ոգեւորել է այն, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն ու Վարդան Ղուկասյանը այդ սուրբ օրով հաշտվել են»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր