1983 դիտում
20:32 21-04-2014
Ճրագալույցի Սուրբ պատարագին մեղայականը կարդաց Վարդան Ղուկասյանը. aravot.am
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին, գրում է [url=http://www.aravot.am/2014/04/21/453214/]Aravot.am[/url]-ը:
Ականատեսների պատմելով, ժամը 10-ի սահմաններում, երբ իրենք ծնկաչոք աղոթում էին, հանկարծ լսել են Վարդան Ղուկասյանի ձայնը, որը, կանգնելով Տեր Թաթուլի կողքին, ապաշխարողներին հորդորել է. «Քանի որ ես ինձ ամենամեղավորն եմ համարում, թույլ տվեք այսօր ես ընթերցեմ մեղայականը» ու իր երգեցիկ, հզոր ձայնով սկսել է աղոթքը: Հավատացյալների պատմելով, Վարդան Ղուկասյանի Յոթ Վերք եկեղեցի մտնելը, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել: Լսելով նրա զրնգուն ձայնը` ծնկի եկածները մեկ մյուսին ասել են. «Վայ, Վարդանը եկավ»:
Ի դեպ, նա եկեղեցի միայնակ չէր եկել, այլ իր տղայի ու շրջապատի հետ: Այնուհետ Գյումրու նախկին քաղաքապետը իր հեղինակած գրքերն է բաժանել, դրանից մեկը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին ու ժամը 10-ից սկսած մինչև վերջ մասնակցել է եկեղեցական արարողությանը: Հավատացյալներին, թերևս, ամենաշատ ոգևորել է այն, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն ու Վարդան Ղուկասյանը այդ սուրբ օրով հաշտվել են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/04/21/453214/]այստեղ [/url]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1634 դիտում
10:40 22-04-2014
Վարդան Ղուկասյանը մասնակցել է ճրագալույցի Սուրբ պատարագին․ Առավոտ
Այս բաժնից
1009 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1102 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1288 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ