Դամասկոսը կրկին ռմբակոծվել է
Սիրիայի ընդդիմության զինված գրոհայիններն այսօր ականանետային հարձակման են ենթարկել Դամասկոսի գլխավոր առևտրի տարածքը՝ Սալհիա փողոցը, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող Դեր ես Սալամ դպրոցը։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Ռմբակոծման արդյունքում զոհվել է 2 խաղաղ բնակիչ, ևս 36֊ը վիրավոր են։ 5 ական ընկել է Զբաթանի թաղամասում՝ Սուկ ել Հել շուկայում։