211652_close_icon
views-count5592 դիտում article-date 20:50 21-04-2014

70-ամյա տատիկը դարձել է կեղծ կտակի զոհ

Այսօր՝ ապրիլի 21-ին SHAMSHYAN.com-ին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա Արևհատ Ղազարյանը, կից ներկայացնում ենք նրա դիմում բողոքը: Ես կենսաթոշակառու ծեր կին եմ: Երկար դեգերել եմ ՀՀ դատական ատյաններում: Իմ գործի էությունը հետևյալն է: Մանասեր Թովմասի Պետրոսյանը իմ սկեսրարն է նա ունեցել է երկու երեխաներ, տղան է Թովուզ Պետրոսյանը, որի հետ ամուսնացել եմ ես և աղջիկը՝ Բեգզար Պետրոսյանը: Թովուզ Պետրոսյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել ենք երեք երեխաներ՝ մեկ տղա, և երկու աղջիկ: Ամուսինս մեզանից հեռացել է 1970թ.-ից և ունի առանձին ընտանիք: Ես շարունակել եմ բնակվել իմ սկեսրարի հետ: Իմ սկեսրասրի՝ Մ. Պետրոսյանի աղջիկը՝ Բ. Պետրոսյանը, ամուսնացել է դեռևս 1957թ.-ին, Արամայիս Պողոսյանի հետ, որը ուներ առանձին տուն և ոչ մի կապ չի ունեցել մեր ընտանիքի հետ: Դատական ատյաններում Մանասեր Պետրոսյանի աջկա ամուսինը՝ Արամայիս Պողոսյանը գնահատվել եմ իմ սկեսրարի երկրորդ տղան: Այժմ իմ տան պատմության մասին: 28.03.1958թ.ին Մ. Պետրոսյանին կոմունալ բանկի կողմից տրամադրվել է 7000 խորհրդային ռուբլի վարկ, բնակելի տուն կառուցելու համար մինչև 1966թ.-ի ապրիլի 1-ը մարելու պայմանով: 1965թ.-ին հունիս 19-ին Կոմիսարների շրջանի ժող. Դատարանի վճռով Մ. Պետրոսյանի տունը պետականացվել է վարկի գումարը չմուծելու պատճառով: 1963թ.-ին ես իմ անձնական աշխատանքով մասնակցել եմ տան վարկի փակմանը, սկեսրարս խոստացավ, որ այդ տունը կկտակի իմ տղային: Իմ սկեսրարի ու սկեսուրի խնամքը կատարել եմ ես ու հոգացել նրանց թաղման ծախսերը: Մ. Պետրոսյանը մահացել է 17.05.1984թ.-ին: Նրա մահից հետո, Բեգզար Պողոսյանը հայտնեց, որ իմ սկեսրարի անվամբ եղած սեփական տունը կտակել է իր և իմ տղաներին, ու իբր կտակը կազմված է եղել դեռևս 1981թ.ին: Այդ կտակը կեղծ է, հետևյալ պատճառաբանություններից ելնելով: Մ. Պողոսյանի կողմից կազմված ակտը իբր նրա անգրագիտության պատճառով ստորագրել է ոմն Սանդուխտ Խաչատուրի Բակալյանը և այդ կտակը կազմել է նոտար Մելքոնյանը: Ստացվում է, որ նույն օրը, նույն անձի կողմից, նույն տան վերաբերյալ կազմվել և հաստատվել են տարբեր կտակներ: Նոտարներից մեկը՝ Ռ. Մխիթարյանն է, իսկ մյուսը՝ Մարգարյանը: Սա ինքնին ապացուցում է, այդ կտակների կեղծ լինելը: Այդ կտակների վավերացման մակագրությունները չեն համապատասխանում ՀՀ Արդարադատության նախարարության հրահանգներին: Համաձայն վերոնշյալ հրահանգի, կտակում պետք է լինի կտակ կազմելու վայրը, պահը, դրանցում բացակայում են «Կտակի ստորագրողի ինքնությունը ստուգված է», «Կտակի տեքստը անգրագետ կտակարարի համար ընթերցված լինելու մակագրությունները»: Անվիճելի ապացույցներով հերքվում են կտակարար Մանասեր Պետրոսյանի անգրագետ լինելու փաստը, սա հորինված է: Մ. Պետրոսյանը 26 կոմիսարների շրջանի ՆԳ-ի անձնագրային բաժնում անձնագիրը փոխելու կապակցությամբ ստորագրել է թիվ 1 դիմումի ձևը: Անվիճելի ապացույցներ են պետությունից վարկ ստանալու պարտավորագիրը, տունը հաշվառելու հաշվետեխնիկական բյուրոյին ուղղված դիմումը, որտեղ ստորագրել է Մ. Պետրոսյանը: Փաստաթղթերից երևում է, որ Մ. Պետրոսյանը եղել է գրագետ և ունեցել է ռուսերեն, և հայերեն ստորագրություններ: Քաղաքացուհի Նվարդ Վարդանյանը գրավոր վկայություն է տվել այն մասին, որ Մ. Պետրոսյանի մահից հետո, Բ. Պողոսյանը ինչ որ անձանց հետ իրեն առաջարկել է կտակը ստորագրել, սակայն ինքը հրաժարվել է: Այսպես, Բ. Պետրոսյանը ոմն Սանդուխտ Բակալյանի և նոտարների հետ միասին կատարել են կեղծիքներ ու խարդախություն, որի պատճառով ես զրկվել եմ իմ օրինական տանից: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր