211652_close_icon
views-count2933 դիտում article-date 18:54 21-04-2014

Զինվորականները Կոտայքի մարզում ընկերոջ համար աշակերտուհու են փախցրել

24-ամայ Էդիկ Ազմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ի սահմաններում նախնական համաձայնության գալով ընկերների` ՀՀ ՈԶ պայմանագրային զինծառայող 24-ամայ Արմեն Արթուրի Ալեքսանյանի և 25-ամյա Գոռ Հայկի Գալստյանի հետ, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` գրկելու և ձեռքերից բռնելու և քաշելու եղանակով, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի դպրոցի հարակից տարածքից բացահայտ առևանգել է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ, 16-ամյա անչափահաս Ն. Ա-ին ու վերջինիս կամքին հակառակ նստեցրել «Օպել Աստրա» մակնիշի 33 ՍV 252 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ու հեռացել տարածքից: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 131 հոդվածի 2 մասի 1 եւ 4-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանվորումը: Գործը քննվելու է Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր