Սիրիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 3֊ին
Սիրիայի խորհրդարանի քարտուղարը հայտնել է, որ երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 3֊ին անկախ երկրում 3 տարի շարունակ ընթացող պատերազմի առկայությանը։
Այս մասին հայտնել է Մոհամեդ Ջիհադ ալ Լահամը՝ խորհրդարանում անցկավող հատուկ նիստի ժամանակ, փոխանցում է BBC֊ն։
Անցյալ շաբաթ նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ կառավարական ուժերը սիրիական կոնֆլիկտում հաղթանակ են տանում։
Նշենք, որ Սիրիայում ընթացող պատերազմի ընթացքում ավելի քան 150 հազար մարդ է զոհվել, միլիանավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։