10131 դիտում
16:30 21-04-2014
23-ամյա վարորդը Արմավիրի մարզում վրաերթի է ենթակել 18-ամյա հետիոտնին, այնուհետ տապալել մայթեզրին տեղադրված զովացուցիչ ըմպելիքների սառնարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում 23-ամյա Վահրամ Միրզոյանը Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում իր կողմից վարած Վազ 2107 մակնիշի 06 ԼՍ 968 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել հետիոտնին՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 18-ամյա Միսաք Մանրիկյանին, ում տեղափոխել են Վաղարշախատի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Մանրիկյանին վրաերթի ենթարկելուց հետո վարորդն ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին գտնվող սննդի խանութի հարևանությամբ տեղադրված զովացուցիչ ըմպելիքների սառնարանին և այն կոտրել, ինչի հետևանքով ամբողջ ըմպելիքները թափվել են:
Վթարի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2036 դիտում
23:30 14-04-2022
Ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրամասը վերսկսել է աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4398 դիտում
13:36 26-12-2017
Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, հացի 3 արտադրամասինը՝ վերսկսել
2228 դիտում
12:29 12-12-2018
Ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և լավաշի արտադրամասերի գործունեությունը վերսկսվել է, ՍԱՊԾ