Զեդորֆը համախմբեց թիմը. Բալոտելլի
«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին Իտալիայի առաջնության շրջանակում «Լիվորնո»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո նշել է թիմի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆի աշխատանքը:
« Մեր թիմի հանդերձարանում համերաշխություն է տիրում, իսկ մարզիչը օգնում է մեզ լինել համախմբված կոլեկտիվ: Այն ինչ խոսվում է հադներձարանից դուրս, մեզ չի հետաքրքրում:
Ինչ վերաբերվում է իմ անձնական կյանքին, ապա ես նախընտրում եմ այն գաղտնիք պահել և չքննարկել հրապարակայնորեն: Կարող եմ միայն ասել, որ ես շատ երջանիկ եմ»,- Բալոտելլիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: