Ցանկանում եմ, որպեսզի Անգլիայի թագուհին համբուրի ինձ. Մարիո Բալոտելլի
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին աշխարհի առաջնության խմբային փուլում Կոստա-Ռիկայի հետ կայանալիք խաղից առաջ իր Twitter-ի էջում նշել է, թե հաղթանակի դեպքում ինչ նվեր կցանկանար ստանալ: Նշենք, որ Իտալիայի հետ միևնույն խմբում են ընդգրկված նաև Անգլիայի, Ուրուգվայի հավաքականները: Անգլիացիների հաջորդ փուլ դուրս գալու շանսերը մեծացնելու համար Իտալիան պետք հաղթի Կոստա-Ռիկային:
«Եթե մենք հաղթենք Կոստա-Ռիկային, ապա ցանկանում եմ, որպեսզի Անգլիայի թագուհին համբյուրի ինձ: Բնականաբար, այտս»,- գրել է Բալոտելլին