Ականանետային հարձակում՝ Հոմսում և Հալեպում․ գրանցվել է 17 զոհ
Սիրիայի Հոմս քաղաքում ընդդիմության զինված գրոհայիները ռմբակոծել են հայկական և ևս 4 թաղամասեր, որոնք գտնվում են կառավարական բանակի ենթակայության տակ։ Վիրավորների թիվը 52֊ի է հասնում, հայտնում է «Ալ Մայադին» հեռուստակայանը։
Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում ըդդիմադիր խմբավորումները ականային հաձակում են իրականացրել Համդանիա և Աշրաֆիա շրջաններում։ Զոհվել է 4 մարդ, այդ թվում 1 երեխա, 14 բնակիչ վիրավոր է։