Ավիահարձակում` Եմենում․ գրանցվել է 13 զոհ
Եմենի Էլ Բայդա նահագում «Ալ Քաիդայի» ավելի քան 13 գրոհային ավիահարձակման զոհ է դարձել։ Երկրի այդ տարածքը «Ալ Քաիդայի» գլխավոր հենակետն է համարվում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Հաղորդվում է, որ ավիահարձակման նպատակը գրոհայիների ավտոմեքենաների ոչնչացումն էր։ Որոշ տվյալների համաձայն՝ զոհվել է նաև 3 քաղաքացի։
Ավիահարձակման բնույթը դեռ հայտնի չէ։