Իսրայելը ավիահարձակում է գործել Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ
                        Իսրայելի ավիացիայի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել հարևան Սիրիայում գտնվող մի շարք թիրախների՝ Գոլանի բարձունքների շրջանում։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ավելի վաղ հայտնել էին, որ բեռնատարի հրթիռակոծման հետևանքով զոհվել էր 1 մարդ։
Հաղորդվում էր նաև, որ Իսրայելի իշխանությունները Սիրիայի սահմանակից Գոլանի բարձունքների որոշ շրջաններ փակ ռազմական գոտի են հայտարարել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

