211652_close_icon

Ավիահարձակում՝ Աֆղանստանում․ զոհվել է 5 զինծառայող

views-count3396 դիտում article-date 11:53 06-03-2014
Աֆղանստանում ՆԱՏՕ֊ի զորքի ավիահարձակման հետևանքով 5 աֆղանցի զինծառայող է զոհվել, ավելի քան 17֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ Տեղի իշխանությունների ներկայացուցչի հաղորդման համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Լոգար գավառում։ Նա նաև նշել է, որ կառավարությունը մոտ ժամանակներում միջադեպի հետ կապված պաշտոնական հակազդման վճիռ կկայացնի։ Դեպքի կապակցությամբ ՆԱՏՕ֊ի հրամանատարությունը դեռ մեկնաբանություններ չի հնչեցրել։ Ներկայումս միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում։

Նմանատիպ նյութեր