Պայթյուն՝ Եգիպտոսում․ զոհվել է ոստիկանության սպա
                        Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Լիբանանի հրապարակում պայթյուն է տեղի ուենցել, որի հետևանքով ոստկանության սպա է զոհվել, ևս 1 աշխատակից վիրավոր է։ Այս մասին հայտնում է «Ալ Ահրամ» պարբերականը։
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ոստիկանական պահակակետի մոտ՝ թաքցված տուփի մեջ։
Դեպքի կապակցությամբ դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։
Նշենք, որ երեքշաբթի օրը Կահիրեի կենտրոնում 2 պայթյուն էր որոտացել, որի հետևանքով վիրավոր էր 3 ոստիկան։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

