Հունիսի 25-ի սիրիական Իդլիբի Խան Շեյխուն շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ժամանակ մահացու վիրավորումէ ստացել սիրիական բանակի հայազգի սպա Սևակ Յոլմեսեքյանը: Այս մասին հայտնում է «Բերիո Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջը:
Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը փոխանցում է, որ Ս. Յոլմեսեքյանի թաղման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 26-ին, Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցուց: