211652_close_icon
views-count5745 դիտում article-date 23:44 18-12-2020

Շուշիի մերձակայքում ռուս սպա է զոհվել

Շուշիի մերձակայքում պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ՌԴ ականազերծման խմբի սպա է մահացել, ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով գրում է [url=https://ria.ru/20201218/karabakh-1589983509.html]РИА Новости[/url]-ն։ «Շուշիի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյունէ տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպան»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զինծառայողին օպերատիվ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հոսպիտալ տեղափոխելու ժամանակ մահացել է: Զինծառայողի ընտանիքին կտրամադրվի բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը, նշել են ՌԴ ՊՆ-ում:

Նմանատիպ նյութեր