211652_close_icon
views-count5132 դիտում article-date 09:49 10-11-2020

Նոր եմ բացահայտել, թե մեր տղաներն ինչքան հզոր են․ ուժեղ և՛ հոգեպես և՛ ֆիզիկապես. Լուսինե Վարդանյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Գրեթե երկու շաբաթ է Արմենիա հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է պատերազմական իրավիճակում իրական պատմությունների վրա հիմնված «Հերոսական Նովելներ» պրոյեկտը։ Նովելներում ընդգրկված են հայ կինոյի ու թատրոնի հայտնի բազմաթիվ դեմքեր։ «Ծառայում եմ հայրենիքիս» նովելում գլխավոր կերպարներից մեկին մարմնավորում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Վարդանյանը։ «Հայկական ժամանակը» զրուցել է դերասանուհու կերպարի, այս օրերին Հայաստանում ստեղծագործական կյանքի և այլ թեմաների շուրջ։ «Ծառայում եմ հայրենիքիս» նովելում Լուսինեն մարմնավորում է ռազմական բժշկի կնոջ կերպարը։ Նախ, կռվում է ու չի համաձայնվում, որ ամուսինը կրկին մեկնի առաջնագիծ, քանի որ անչափահաս դուստր ունեն, ապա երբ լսում է ամուսնու ծանր վիրավորվելու մասին բոթը, լուռ տանջվում է, աղոթում ու սպասում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող ամուսինն ուշքի կգա։ [b]– Պատերազմական այս օրերին մեր երկրում մի պահ մշակութային կյանքն էլ էր դադար առել, բայց կարծես շատ արագ ամեն ինչ վերակենդանանում է․ ստեղծվում են նոր ֆիլմեր, նոր երգրեր, բեմադրություններ, ընդ որում՝ հիմքում Արցախն է ու այնտեղ վերսկսված պատերազմը։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք հաղթահարում ներքին անհանգստությունները, ստացվո՞ւմ է հեշտությամբ տրվել ստեղծագործ աշխատանքին։[/b] – Կյանքում և ստեղծագործական աշխատանքում հիմա հոգեբանորեն գրեթե նույն տրամադրությունն է։ Իհարկե օգնում է աշխատանքը։ Ցավալի մի փաստ՝ նկարահանման հրապարակում, հենց աշխատանքային պրոցեսի ժամանակ, երկու տարբեր զանգեր ստացանք սահմանից մահվան լուրով․ ցավալի, միևնույն ժամանակ պարադոքսալ երևույթ, երբ իրականությունն ու ստեղծագործության սյուժեն խառնվել էին իրար։ Իհարկե՝ շատ ավելի տխուր ու շոկային էր տրամադրությունը, բայց դերասանի կյանքն այդպիսին է, կյանքում կատարվող ոչ մի բան չպիտի խանգարի աշխատանքի պրոցեսին։ Հիշում եմ ևս մի ծանր դրվագ իմ կյանքից, երբ հորեղբայրս էր մահացել, մեկ շաբաթ անց ես թատրոնում խաղացի իմ դերերից մեկը, որտեղ թռվռում, թռչկոտում էի բեմում։ Բեմում ես պարտավոր էի ամենաերջանիկը լինել։ Արցախը Հայաստան է։ Երևանցու համար որևէ տարբերություն չկա, բոլորս հայ ենք, հայաստանցին, երևանցին նույն ոգով ու ավյունով են կռվում Արցախի համար, չկա տարանջատում, տարբերություն։ Բոլորիս անհանգստությունները նույնն են, երբեմն վախով, երբեմն մե՜ծ հույսով՝ հաղթանակի հույսով։ Պիտի խոստովանեմ, որ ինքս նոր եմ բացահայտել, թե մեր տղաներն ինչքան հզոր են․ ուժեղ և՛ հոգեպես և՛ ֆիզիկապես։ Մենք օրհնված ազգ ենք, այսքան փոքր, բայց չկոտրվող, չձուլվող»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր